կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Իսրայելն Իրանին հարվածելու հնարավորություն ունի, սակայն պետք է շատ ուշադիր քննարկենք այդ հարցը. Իսրայելի ՊՆ

Իսրայելն Իրանին հարվածելու հնարավորություն ունի, սակայն պետք է շատ ուշադիր քննարկենք այդ հարցը. Իսրայելի ՊՆ

Իսրայելն Իրանին հարվածելու հնարավորություն ունի, սակայն երկրի ղեկավարությունը պետք է ուշադիր քննարկի այս որոշումը, եթե անհրաժեշտ համարի նման քայլի դիմել։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը, տեղեկացնում է The Jerusalem Post-ը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Իսրայելն Իրանում գործելու կարողություն ունի: Մենք ունենք պատրաստակամություն, կարողություն և երկարաժամկետ ծրագրեր: Մենք պետք է պատրաստվենք այդ հնարավորությանը՛՛:

Գանցն ընդգծել է, որ միևնույն ժամանակ պետք է շատ ուշադիր մտածեն այդ հարցի մասին՝ նախքան գործողությունների անցնելը:

 

  • Կիսվել: