Իսրայելն Իրանի կողմից հնարավոր պատասխանի ֆոնին տարհանել է իր դեսպանատները Բաքվում և Աբու Դաբիում
Իսրայելը տարհանել է Բաքվում և Աբու Դաբիում իր դեսպանատները Դամասկոսում հյուպատոսության վրա ավիահարվածին Իրանի հնարավոր պատասխանի ֆոնին, հայտնում են իրանական ԶԼՄ-ները:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված տելեգհրամյան մի շարք ալիքներում հրապարակումներ են հայտնվել նաև այն մասին, որ իսրայելական ուժերի կողմից Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա կատարված վերջին հարձակումը, որը հանգեցրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու գեներալների սպանության, չի մշակվել առանց Ադրբեջանի մասնակցության:
Այսպես՝ Sepah Pasdaran տելեգրամյան ալիքը նշում է, որ իսրայելական գաղտնալսման և լրտեսության բազաները գտնվում են մոտակայքում՝ Կովսականում (Զանգելան): Այս բնակավայրը, ինչպես հայտնի է, Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմի ժամանակ։
«Դամասկոսի վրեժը լուծելու համար պետք չէ հեռու գնալ, իսրայելական գաղտնալսման և լրտեսության բազաները գտնվում են մեր կողքին՝ Զանգելանում՝ Իրանի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա»,-նշված է հրապարակման մեջ։