չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իսրայելն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Թուրքիան

Իսրայելն իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել Թուրքիան

Իսրայելը Թուրքիայում գտնվող իր քաղաքացիներին այդ երկիրը շտապ լքելու կոչ է արել։ Հայտարարությունը, TACC գործակալության փոխանցմամբ, տարածել է Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը։ 

«Արտերկրում իսրայելցիների նկատմամբ ահաբեկչական սպառնալիքների շարունակական աճի ֆոնին Թուրքիա մեկնելու նախազգուշացումը բարձրացվել է մինչև ամենաբարձր՝ 4-րդ մակարդակի: Թուրքիայում գտնվող բոլոր իսրայելցիները պետք է հնարավորինս շուտ հեռանան այդ երկրից», - ասված է իսրայելական կողմի տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ, Մարոկկոյում ահաբեկչական սպառնալիքի մակարդակն Իսրայելի կողմից բարձրացվել էր մինչև 2-րդ մակարդակ։ Ըստ Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի մեկ այլ հայտարարության՝ այդ երկրում գտնվող իսրայելցիները պետք է ձեռնարկեն նախազգուշական միջոցներ։

  • Կիսվել: