հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Իսրայելը նախազգուշացրել է իր քաղաքացիներին Եգիպտոս, Հորդանան եւ Մարոկկո ուղեւորությունների արգելման մասին

Իսրայելը նախազգուշացրել է իր քաղաքացիներին Եգիպտոս, Հորդանան եւ Մարոկկո ուղեւորությունների արգելման մասին

Իսրայելը նախազգուշացրել է իր քաղաքացիներին Եգիպտոս, Հորդանան եւ Մարոկկո ուղեւորությունների արգելման մասին՝ զգուշանալով, որ նրանք կդառնան թիրախ նրանց համար, որոնց զայրացրել է շարունակվող պատերազմը, տեղեկացրել է Times of Israel-ը։

Ազգային անվտանգության գործակալության, վարչապետի գրասենյակի եւ արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունում նշվել է Եգիպտոսի (ներառյալ Սինայի թերակղզին) եւ Հորդանանի համար վտանգի մակարդակը մինչեւ 4 բարձրացնելու եւ որքան հնարավոր է շուտ այդ երկրներից հեռանալու մասին։

Մարոկկոյի համար սպառնալիքի մակարդակը բարձրացվել է 3-ի։

«Պատերազմի շարունակվելու հետ կապված՝ վերջին օրերին աշխարհի տարբեր երկրներում, առաջին հերթին Մերձավոր Արեւելքի արաբական երկրներում նկատվում է Իսրայելի դեմ բողոքների զգալի աճ, ինչպես նաեւ թշնամանք»,- նշվել է նախազգուշացման մեջ։

Լրացուցիչ խորհուրդ է տրվել խուսափել մերձավորարեւելյան/արաբական բոլոր երկրներում գտնվելուց, ներառյալ Թուրքիան, Եգիպտոսը (ներառյալ Սինայը), Հորդանանը, ԱՄԷ-ն, Բահրեյնը եւ Մարոկկոն։

Խորհուրդ է տրվում չմեկնել այնպիսի երկրներ, ինչպիսին են Մալայզիան, Բանգլադեշը, Ինդոնեզիան եւ Մալդիվները։

 
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: