չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իսրայելն ավիահարվածներ է հասցրել պաղեստինցի փախստականների ճամբարին

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել պաղեստինցի փախստականների ճամբարին

Իսրայելական զորքերն ավիահարվածներ են հասցրել Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Նուր Շամս պաղեստինցի փախստականների ճամբարին: Այս մասին հայտարարել է իսրայելական բանակը։

Նշվում է, որ Իսրայելի զինուժին պատկանող ինքնաթիռը «հարվածներ է հասցրել զինված ահաբեկիչների խմբին», որոնք սպառնալիք են հանդիսացել Իսրայելի համար և «ցամաքային գործողություն են անցկացրել Նուր Շամս ճամբարում»։ Հաղորդագրության համաձայն՝ նրանցից մի քանիսը սպանվել են։

 

  • Կիսվել: