հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իսրայելն ավելի քան 90 հրթիռ է արձակել Լիբանանի տարածքի ուղղությամբ. Լիբանանի խորհրդարանի պատգամավոր

Իսրայելն ավելի քան 90 հրթիռ է արձակել Լիբանանի տարածքի ուղղությամբ. Լիբանանի խորհրդարանի պատգամավոր

Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Ազատագրման և զարգացման շիա դաշինքի անդամ Քասեմ Հաշեմը ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է, որ Լիբանանից Իսրայելի տարածքի ուղղությամբ հրթիռները, ամենայն հավանականությամբ, արձակվել են պաղեստինյան ճամբարներից:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Լիբանանից արձակվել են սահմանափակ թվով հրթիռներ այն դեպքում, երբ Իսրայելը պատասխանել է լայնածավալ գրոհով՝ արձակելով ավելի քան 90 հրթիռ՛՛:

Հաշեմի խոսքով՝ ՛՛ամենայն հավանականությամբ, հրթիռներն արձակվել են պաղեստինյան ճամբարներից՝ ի պատասխան Երուսաղեմում ծավալված իրադարձությունների՛՛։

Նշենք, որ հինգշաբթի ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հաղորդել էին, որ տասնյակ հրթիռներ են արձակվել Լիբանանի տարածքից՝ Իսրայելի հյուսիսում թիրախավորելով հյուսիսային և արևմտյան Գալիլեայի սահմանային բնակավայրերն ու քաղաքները:

  • Կիսվել: