երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Իսրայելն անհրաժեշտության դեպքում հաստատուն կկանգնի ընդդեմ աշխարհի. Նեթանյահու

Իսրայելն անհրաժեշտության դեպքում հաստատուն կկանգնի ընդդեմ աշխարհի. Նեթանյահու

Իսրայելի ռազմական կաբիների անդամները հայտարարել են, որ, միջազգային ճնշումից անկախ, կշարունակեն կոշտ ռազմական հարձակումը Գազայի հատվածում, որի նպատակն է հաղթել ՀԱՄԱՍ խմբավորմանը:

Ինչպես գրում է Times of Israel-ը, այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝  խոստանալով «անհրաժեշտության դեպքում հաստատուն կանգնել ընդդեմ աշխարհի»։ 

Համատեղ մամուլի ասուլիսում վարչապետ Բենիամին Նեթանյահուն, պաշտպանության նախարար Յոավ Գալանտը մերժել են պատերազմի հետևանքով քաղաքացիական զոհերի թվի աճի վերաբերյալ միջազգային քննադատությունը՝ կոչ անելով արևմտյան առաջնորդներին իրենց աջակցությունը ցույց տալ հրեական պետությանը, քանի որ նրա հաղթանակը կնշանակի հաղթանակ ամբողջ ազատ աշխարհի համար:

Նեթանյահուն կոչ է արել ամբողջ աշխարհին աջակցել Գազայի հատվածում հրադադարին Իսրայելի կառավարության հակառակվելուն:

 

«Մի ենթարկվեք ճնշմանը: Մեր պատերազմը ձեր պատերազմն է։ Իսրայելը պետք է հաղթի հանուն իրեն և հանուն աշխարհի: Ամեն դեպքում, ոչ մի միջազգային ճնշում, ոչ մի կեղծ մեղադրանք Իսրայելի պաշտպանության բանակի զինվորների և մեր պետության մասին չի ազդի Իսրայելի` իրեն պաշտպանելու կարողության վրա: Իսրայելն անհրաժեշտության դեպքում ամուր կկանգնի աշխարհի դեմ», - պնդել է Նեթանյահուն:

 

Իր ուղերձում Նեթանյահուն նաև ասել է, որ զինվորականները կմնան Գազայում «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», որպեսզի կանխեն անկլավի օգտագործումը Իսրայելի դեմ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու համար:

«ՀԱՄԱՍ-ն ապառազմականացվելու է. Գազայի հատվածից Իսրայելի վրա այլևս սպառնալիք չի լինի», - հավելել է նա:

  • Կիսվել: