«Իսրայելի վերջնական նպատակը Թուրքիան է և Թուրքիայի տրոհումը»․ թուրք գործիչ
Թուրքիայի պահպանողական, իսլամիստական ուղղվածության «Նոր բարօրություն» կուսակցության առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանը, խիստ արձագանքելով Իրանի դեմ Իսրայելի հարձակումներին, պահանջել է փակել Ինջիրլիք և Քյուրեջիք ռազմաբազաները, ինչպես նաև դադարեցնել Իսրայելին ադրբեջանական նավթի մատակարարումը Թուրքիայի տարածքով։
Էրբաքանը Իրանի դեմ Իսրայելի հարձակումը բնութագրել է որպես «վայրագ ահաբեկչական գործողություն»՝ նշելով, որ Թուրքիան պետք է ձեռնարկի համապատասխան քայլեր: Նա ասել է. «Իսրայելը չափ ու սահման չի ճանաչում իր վայրագություններում: Եթե Իրանի դեմ այս հարձակմանը չպատասխանենք իրեն հասկանալի լեզվով, ապ նա ետ չի կանգնելու»:
Սիոնիզմը բնութագրելով որպես մարդկության դեմ ամենամեծ սպառնալիքներից մեկը՝ Էրբաքանը պնդել է, որ Իսրայելի վերջնական նպատակը Թուրքիան է և Թուրքիայի տրոհումը: Նա մեջբերել է իր հոր՝ հայտնի թուրք քաղաքական գործիչ և նախկին վարչապետ Նեջմեթթին Էրբաքանի այն խոսքերը, որ Իսրայելի վերջնական նպատակը Իրանն ու Սիրիան չեն, այլ՝ Թուրքիայի տրոհումը:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։