երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Իսրայելի վարչապետը սպառնում է պատասխան տալ հութիներին և Իրանին

Իսրայելի վարչապետը սպառնում է պատասխան տալ հութիներին և Իրանին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նդթանյահուն Բեն-Գուրիոն օդանավակայանի հրթիռակոծությունից հետո սպառնացել է պատասխանել հութիներին և Իրանին։

Նա իր թվիթերյան էջում, մասնավորապես, հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այս տարվա մարտի 17-ի գրառումը, որտեղ վերջինս մեղադրել էր Իրանին հութիների հարձակումներին առնչություն ունենալու համար:

«Նախագահ Թրամփը բացարձակապես ճիշտ է։ Հութիների հարձակումները գալիս են Իրանից։ Իսրայելը կպատասխանի մեր գլխավոր օդանավակայանի վրա հութիների հարձակմանը։ Եվ, ցանկացած ժամանակ և մեր ընտրած ցանկացած վայրում, նրանց իրանցի տեր-ահաբեկիչներին»,-գրել է Նեթանյահուն:

  • Կիսվել: