երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իսրայելի վարչապետը ներողություն է խնդրել իր երկրի անվտանգության ծառայություններից և նրանց հայտնել իր աջակցությունը

Իսրայելի վարչապետը ներողություն է խնդրել իր երկրի անվտանգության ծառայություններից և նրանց հայտնել իր աջակցությունը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր թվիթերյան էջում արված գրառմամբ խոստովանել է, որ ինքը սխալվել է, երբ կիրակի օրը նույն սոցիալական ցանցում Իսրայելի անվտանգության ծառայություններին մեղադրել էր, որ ՛՛ոչ մի պարագայում և ոչ մի փուլում վարչապետին չի նախազգուշացվել ՀԱՄԱՍ-ի կողմից ռազմական մտադրությունների մասին՛՛, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

՛՛Ես սխալվեցի: Այն, ինչ ասացի ասուլիսից հետո, չպետք է ասվեր, և ես ներողություն եմ խնդրում դրա համար։

Ես լիովին աջակցում եմ բոլոր իրավապահ մարմինների ղեկավարներին։ Ես աջակցում եմ շտաբի պետին և Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարներին ու զինվորներին, ովքեր ճակատում են և կռվում են։ Միասին մենք կհաղթենք՛՛,-գրել է նա:

Ավելի վաղ Նեթանյահուի սոցցանցի էջից հեռացվել էր մի հրապարակում, որով նա կտրականապես հերքում էր այն պնդումները, թե ինքը նախազգուշացումներ է ստացել Գազայի հատվածից ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից մոտալուտ հարձակման մասին։

Ըստ The Times of Israel-ի՝ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ կաբինետի ղեկավարն այս հայտարարությունների համար քննադատության է ենթարկվել ռազմական կաբինետի մի շարք անդամների, ինչպես նաև ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդի կողմից։

 

  • Կիսվել: