երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Իսրայելի վարչապետը հայտարարել է «Երկաթե թրեր» գործողության առաջին փուլի ավարտի մասին

Իսրայելի վարչապետը հայտարարել է «Երկաթե թրեր» գործողության առաջին փուլի ավարտի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է «Երկաթե թրեր» գործողության առաջին փուլի ավարտի մասին՝ ի պատասխան Գազայի հատվածից հարձակման և հակառակորդի ուժերի մեծ մասի ոչնչացման:

«Առաջին փուլն ավարտվում է այս ժամերին մեր տարածք ներթափանցած հակառակորդի ուժերի ճնշող մեծամասնության ոչնչացմամբ»,- գրել է Նեթանյահուն X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում:

Նա նաև հայտարարել է հարձակման մասին, որը շարունակվելու է «առանց դադարի», մինչև իսրայելական ուժերը հասնեն իրենց առջև դրված նպատակներին:
 
Ավելի վաղ հայտնել էինք՝ Իսրայելի բանակը պաշտոնապես հայտարարել է Գազայի հատվածում «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:

  • Կիսվել: