հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Իսրայելի պաշտպանության բանակի ռազմական հետախուզության վարչության ղեկավար Ահարոն Հալիվան հրաժարական է տվել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իսրայելական զինվորականների հայտարարությունը:

Նշվում է, որ Հալիվան անցյալ տարի հրապարակավ ընդունել է պատասխանատվությունը ՀԱՄԱՍ-ի զինյալների անսպասելի հարձակումը չկանխելու համար, ինչը համարվում է իսրայելյան կողմի ամենածանր ձախողումն անցած մի քանի տասնամյակում:

  • Կիսվել: