չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Իսրայելի ՊՆ-ն հայտնել է ԱՄՆ-ի ուղարկած զրահատեխնիկայի առաջին խմբաքանակը ստանալու մասին

Իսրայելի ՊՆ-ն հայտնել է ԱՄՆ-ի ուղարկած զրահատեխնիկայի առաջին խմբաքանակը ստանալու մասին

Իսրայելի ՊՆ-ն հայտնել է, որ ստացել են ԱՄՆ-ի ուղարկած զրահատեխնիկայի առաջին խմբաքանակը:

Մասնավորապես՝ Իսրայելի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ զրահատեխնիկան փոխանցվել է պաշտպանության բանակին՝ ռազմական գործողությունների ժամանակ վնասվածների փոխարեն:

Իսրայելի ՊՆ-ից հավելել են, որ մատակարարումները համապատասխանում են բանակի կարիքներին և ընդգրկում են մասնագիտացված տրանսպորտային միջոցների լայն սպեկտր, այդ թվում՝ շտապ օգնության զրահապատ մեքենաներ, մարտական զրահապատ մեքենաներ, մարտավարական բեռնատարներ և ինժեներական սարքավորումներ:

 

  • Կիսվել: