Իսրայելի ՊՆ ղեկավարը հայտնել է Արևմտյան ափում վերաբնակիչների վարչական կալանքի դադարեցման մասին
Այսօր Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է օկուպացված Արևմտյան ափի վերաբնակիչների վարչական կալանքի դադարեցման մասին:
Ըստ Times of Israel-ի՝ սա նշանակում է, որ Իսրայելը կասկածյալներին առանց մեղադրանքի կալանքի տակ պահելու իր վիճահարույց քաղաքականությունն այժմ կկիրառի միայն պաղեստինյան ահաբեկչության մեջ կասկածվողների նկատմամբԼ
Աղբյուրը նաև հայտնում է, որ թեև դա գործնականում կիրառվում է հիմնականում պաղեստինցիների նկատմամբ, այն նաև օգտագործվում է որոշ ծայրահեղական հրեա իսրայելցիների հանդեպ, ինչը արժանացել է իշխող «Լիկուդ» կուսակցության բուռն քննադատությանը: Ըստ այդ միջոցի՝ մարդիկ առանց մեղադրանքի առաջադրման շուրջ վեց ամիս պահվում են կալանքի տակ։ Կալանավորումը կարող է երկարաձգվել անժամկետ, և զինդատախազները կարող են կասկածյալներին հնարավորություն չտալ վերանայելու իրենց դեմ ներկայացված ապացույցները։
«Այս շաբաթ Կացը հանդիպել է երկրի անվտանգության ղեկավար Ռոնեն Բահրի հետ և տեղեկացրել նրան «դադարեցնել վարչական կալանքի հրամանները Հրեաստանում և Սամարիայում հրեա վերաբնակիչների նկատմամբ և խնդրել է նրան այլընտրանքային միջոցներ կիրառել»,- նշել են Կացի գրասենյակում: