Իսրայելի ՊԲ-ն հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի մի քանի հրամանատարական կենտրոններին հարվածելու մասին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ վաղ առավոտից հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի մի քանի հրամանատարական կենտրոններին, հակատանկային հրթիռների արձակման կետերին և ստորգետնյա ենթակառուցվածքին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշենք, որ այսօր ավելի վաղ Իսրայելի ՊԲ-ն իր տելեգրամյան ալիքում հայտնել էր, որ հարվածել է նաև սահմանին մոտ գտնվող լիբանանյան տարածքին և կրակ բացել՝ ի պատասխան Լիբանանի հետ սահմանակից իր դիրքերի վրա հակատանկային հրթիռների արձակման։