կիրակի, հուլիս 12
12 / 7 / 2026
Իսրայելի պաշտպանության նախարարն այսօր կայցելի Վաշինգտոն

Իսրայելի պաշտպանության նախարարն այսօր կայցելի Վաշինգտոն

Իսրայելի նախարար Իսրայել Կացն այսօր երեկոյան պաշտոնական այցով կմեկնի Վաշինգտոն, հաղորդում է Times of Israel-ը։

Կացը կհանդիպի իր ամերիկացի գործընկերոջ՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի և այլ պաշտոնյաների հետ։

«Այցի ընթացքում պաշտպանության նախարարն իր գործընկերոջ հետ կքննարկի անվտանգության և քաղաքականության մի շարք հարցեր, հիմնականում՝ Իրանը և այլ տարածաշրջանային սպառնալիքներ, գնումների հարցեր և լրացուցիչ ռազմավարական համագործակցություն»,- ասված է Կացի գրասենյակի հայտարարության մեջ։

Կացին կուղեկցեն Պաշտպանության նախարարության տնօրեն գեներալ Ամիր Բարամը, Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների ղեկավար, գեներալ-մայոր Օդեդ Բասիուկը, ԱՄՆ-ում Իսրայելի ռազմական կցորդ, գեներալ-մայոր Հիդայ Զիլբերմանը և Կացի ռազմական քարտուղար, բրիգադի գեներալ Գայ Մարչիսենոն։

 

«Պաշտպանության նախարարը կշարունակի իր այցի ընթացքում ուշադիր հետևել Սիրիայում անվտանգության ոլորտում զարգացումներին», - հավելել է նրա գերատեսչությունը։

  • Կիսվել: