Իսրայելի պաշտպանության բանակը պատասխան հարված է հասցրել Սիրիային
Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել Սիրիայի տարածքին՝ ի պատասխան Էյլաթ քաղաքի ուղղությամբ անօդաչու թռչող սարքի արձակման, հայտնում է երկրի Զինված ուժերի մամուլի ծառայությունը տելեգրամյան ալիքում։
«Իսրայելի պաշտպանության ուժերը հարվածել են Սիրիայում գտնվող կազմակերպությանը, որը երեկ՝ նոյեմբերի 9-ին, անօդաչու թռչող սարք է արձակել Էյլաթի ուղղությամբ՝ հարվածելով քաղաքի դպրոցին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իսրայելի պաշտպանության բանակը խոստացել է «կոշտ արձագանքել ցանկացած ագրեսիայի» Իսրայելի տարածքի դեմ։
Էյլաթը քաղաք է Կարմիր ծովի ափին Իսրայելի հարավում, Հորդանանի հետ սահմանից արևմուտք։ Քիչ ավելի հարավ սկսվում է Սաուդյան Արաբիայի տարածքը։