կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Թեհրանի օբյեկտների վրա հարվածների հերթական ալիքի մասին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Թեհրանի օբյեկտների վրա հարվածների հերթական ալիքի մասին

Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են Թեհրանում ժամանակավոր հրամանատարական կետերի և զենքի արտադրության օբյեկտների վրա հարվածների հերթական ալիքի մասին։
«Իսրայելի պաշտպանության բանակը լրացուցիչ հարվածներ է հասցրել Թեհրանում ժամանակավոր հրամանատարական կենտրոններին և զենքի արտադրության օբյեկտներին», – ասվում է բանակի Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

Ըստ հրապարակման՝ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել նաև բալիստիկ հրթիռների արտադրության և պահեստավորման վայրերին, հակաօդային պաշտպանության համակարգերին և դիտակետերին։

  • Կիսվել: