երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ դեռևս չի վերահսկում իրավիճակը երկրում

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ դեռևս չի վերահսկում իրավիճակը երկրում

Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին հայտարարել է, որ դեռևս չի հաջողվել երկրում իրավիճակը լիարժեք վերահսկողության տակ վերցնել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք դեռ շարունակում ենք պայքարել ՝ մաքրելով վերջին տները, բնակավայրերը, համայնքները և բազաները: Ուզում ենք հուսալ, որ շուտով մենք կկարողանանք հայտարարել, որ վերջապես վերականգնել ենք ինքնիշխանությունն ու կարգուկանոնը Իսրայելում։ Բայց դրան դեռ չի հաջողվել հասնել։ Դա կլինի մեր թիվ մեկ առաջնահերթությունը», - ասել է Կոնրիկուսը։

Նա նաև նշել է, որ այն բանից հետո, երբ կհաջողվի վերականգնել վերահսկողությունը, իշխանությունները կփակեն սահմանը և կսկսեն հարվածներ հասցնել ՀԱՄԱՍ-ի դիրքերին: Զինվորականների ներկայացուցիչների խոսքով ՝ Իսրայելի վրա հարձակմանը մասնակցել են մի քանի հարյուր, հնարավոր է ՝ մինչև հազար ՀԱՄԱՍ-ի մարտիկներ:

  • Կիսվել: