հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Իսրայելի օդուժը հարձակվել է Բեյրութի հարավային արվարձաններին

Իսրայելի օդուժը հարձակվել է Բեյրութի հարավային արվարձաններին

Իսրայելի օդուժը մի շարք հարձակումներ է իրականացրել Բեյրութի հարավային արվարձանների վրա։

Առնվազն չորս հարված է հասցվել Բեյրութի հարավային արվարձանին։ Լիբանանի մայրաքաղաքի երկնքում լսվում է մարտական ավիացիայի և անօդաչու թռչող սարքերի ձայնը:

Նահանգապետը հայտնել է, որ առնվազն 30 մարդ զոհվել և 35-ը վիրավորվել են այսօր Լիբանանի Բաալբեկ-Հերմել նահանգում իսրայելական հարվածների հետևանքով:

Իսրայելի ռազմաօդային ուժերը հզոր հարված են հասցրել նաև Բեյրութի օդանավակայանի մերձակա տարածքին։

Տեսանյութը՝ այստեղ:

 

  • Կիսվել: