երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Իսրայելի նախագահը հայտնել է, որ պատերազմն այլընտրանք չունի

Իսրայելի նախագահը հայտնել է, որ պատերազմն այլընտրանք չունի

Իսրայելը անտարբեր չէ Գազայի հատվածում ապրող պաղեստինցիների տառապանքների հանդեպ, բայց պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ոչնչացման ուժային սցենարը այլընտրանք չունի։ Այսպիսի կարծիք է հայտնել հրեական պետության նախագահ Իցհակ Հերցոգը՝ ելույթ ունենալով Դավոսում, Համաշխարհային տնտեսական համաժողովում։

«Մենք պետք է հասկանանք. եթե մենք ինքնապաշտպանության իրավունք ունենք, դա [Գազայի հատված] գնալու, ահաբեկիչներին բռնելու, տները մաքրելու եւ պատանդներին վերադարձնելու անքակտելի իրավունքն է։ Ահա թե ինչ ենք մենք փորձում անել։ Ես չեմ խուսափում Գազայում հումանիտար ողբերգությունից։ Եվ գիտե՞ք ինչ։ Մենք ցավում ենք։ Մեզ համար ցավալի է, որ մեր հարեւաններն այդքան ուժեղ տառապում են, բայց այլապես ինչպե՞ս մենք կկարողանանք պաշտպանել մեզ, եթե մեր թշնամին որոշել է խրամատավորվել անհավանական չափի ու մասշտաբի ահաբեկության ենթակառուցվածքում։ Դա շատ բարդ ճակատամարտ է»,- ասել է նա։

Նախագահի խոսքով՝ իսրայելցի զինվորականները բախվում են պաղեստինյան արմատականների զինված ջոկատներին ամենուրեք քաղաքացիական կառույցներում՝ «խանութներում, հյուրասենյակներում, ննջարաններում, դպրոցներում»։ «Եկեք համաձայնենք. եթե աշխարհն ուզում է արժանավայել աջակցել աշխարհակարգին, որն ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, նա պետք է պայքարի ահաբեկչության դեմ եւ աջակցի նրա դեմ պայքարին»,- նշել է Հերցոգը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: