կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Իսրայելի նախագահի օդանավին արգվել է մտնել Թուրքիայի օդային տարածք

Իսրայելի նախագահի օդանավին արգվել է մտնել Թուրքիայի օդային տարածք

Թուրքական մամուլում տեղեկություններ են շրջանառվում Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի՝ Բաքվում ընթացող կլիմայական «COP29» համաժողովին չմասնակցելու պատճառների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

 Մասնավորապես նշվում է, որ ադրբեջանական մեդիա կազմակերպություններից մեկը գրել է, թե իրական պատճառն այն է, որ Հերցոգին տեղափոխող ինքնաթիռի մուտքը  թուրքական օդային տարածք արգելվել է Թուրքիայի կողմից։

Նշվում է նաև, որ տարածված լուրերի սկզբնաղբյուր է հանդիսանում Ադրբեջանի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։

Հիշեցնենք, որ Իսրայելի նախագահականի տարածած հայտարարության համաձայն՝ Հերցոգի այցը Բաքու չեղարկվել էր անվտանգության նկատառումներից ելնելով։ 

  • Կիսվել: