շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Իսրայելի հետ ժամանակավոր հրադադարի և գերիների մասնակի փոխանակման վերաբերյալ միջնորդների առաջարկները չեն բխում պաղեստինցիների շահերից. ՀԱՄԱՍ

Իսրայելի հետ ժամանակավոր հրադադարի և գերիների մասնակի փոխանակման վերաբերյալ միջնորդների առաջարկները չեն բխում պաղեստինցիների շահերից. ՀԱՄԱՍ

Ըստ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման՝ Իսրայելի հետ ժամանակավոր հրադադարի և գերիների մասնակի փոխանակման վերաբերյալ միջնորդների հնչեցրած առաջարկները չեն բխում պաղեստինցիների շահերից։ Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին ասել է սեփական աղբյուրը, որը ՀԱՄԱՍ-ի ղեկավար կազմից է։

Նա, մասնավորապես, նշել է. «Շարժման պատվիրակությունը վերջին օրերի ընթացքում եգիպտացի և քաթարցի միջնորդներից լսել է սահմանափակ օրերով ժամանակավոր հրադադարի, մարդասիրական օգնության բեռնատարների քանակի ավելացման և այդ ժամկետում գերիների մասնակի փոխանակման վերաբերյալ գաղափարներ, սակայն այդ առաջարկները չեն ներառում ոչ ագրեսիայի ամբողջական դադարեցում, ոչ օկուպացիոն ուժերի հեռացում, ոչ էլ փախստականների վերադարձ»:

  • Կիսվել: