երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Իսրայելի հայ համայնքի շրջանում զոհեր և վիրավորներ չկան

Իսրայելի հայ համայնքի շրջանում զոհեր և վիրավորներ չկան

Իսրայելի հայ համայնքի շրջանում զոհեր և վիրավորներ չկան։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Երուսաղեմի Հայ Դատի հանձնախմբի անդամ Հակոբ Սեւանը։

«Հայ համայնքին պատկանող գույքի վնաս նույնպես չի արձանագրվել։ Հայկական եկեղեցու վրա նոր հարձակումներ նույնպես չեն գրանցվել»,- ասաց նա։

Նշենք, որ օրեր առաջ մամուլում տեղեկություն հայտնվեց, որ մի խումբ հրեա ծայրահեղականներ սադրանք են իրականացրել Երուսաղեմի հայկական վանական տաճարի մուտքի մոտ։ Երկու հայ դիմադրել են դանակներով զինված ծայրահեղականներին: Միջադեպի հետևանքով կան տուժածներ։

«Չնայած այն հանգամանքին, որ փորձում են հարվածել Երուսաղեմին Գազայի հատվածից, իրավիճակը քաղաքում դեռ հանգիստ է։ Iron Dome հակաօդային պաշտպանության համակարգն իր գործն անում է՝ ոչնչացնելով հրթիռները։ Մենք բոլորս կիսում ենք մտահոգությունները տեղի ունեցողի վերաբերյալ: Մենք հուսով ենք, որ ռազմական իրավիճակը շուտափույթ կավարտվի»,- հավելեց Սևանը:

  • Կիսվել: