հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Իսրայելի ղեկավարությունը հրահանգել է ուժեղացնել հարվածներն Իրանում ռազմավարական թիրախներին

Իսրայելի ղեկավարությունը հրահանգել է ուժեղացնել հարվածներն Իրանում ռազմավարական թիրախներին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը հրահանգել են Իսրայելի զինված ուժերին ուժեղացնել հարվածներն Իրանում ռազմավարական թիրախներին՝ հունիսի 19-ին Իսրայելի տարբեր քաղաքների վրա Իրանի կողմից բալիստիկ հրթիռների վերջին ալիքն արձակելուց հետո։ Այս մասին X սոցիալական հարթակում հայտարարել է Իսրայելի ՊՆ ղեկավարը՝ հղում անելով Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին։

«Վարչապետը և ես հրահանգել ենք Իսրայելի պաշտպանության բանակին ուժգնացնել հարվածների ինտենսիվությունն Իրանում ռազմավարական և Թեհրանում կառավարական նշանակետերի դեմ՝ Իսրայելի Պետության առջև ծառացած սպառնալիքները վերացնելու և այաթոլլաների ռեժիմը ապակայունացնելու նպատակով», - ասել է նա։

Կացը դատապարտել է Իրանի հարվածներն Իսրայելի բնակելի շենքերին և հիվանդանոցներին՝ դա անվանելով «պատերազմական հանցագործությունների ամենածանր ձև»։

«Խամենեին պատասխանատվություն կկրի իր հանցագործությունների համար», հավելել է Կացը։

 

  • Կիսվել: