կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Իսրայելի գաղտնի գործողություններն օգնում են այլ երկրներին, այդ թվում՝ Ուկրաինային. Նեթանյահուն՝ Մակրոնին

Իսրայելի գաղտնի գործողություններն օգնում են այլ երկրներին, այդ թվում՝ Ուկրաինային. Նեթանյահուն՝ Մակրոնին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ասել է, որ Իրանի դեմ Իսրայելի գաղտնի գործողություններն օգնում են այլ երկրներին, այդ թվում՝ Ուկրաինային, տեղեկացնում է The Jerusalem Post-ը։

Նա նշեց, որ Երուսաղեմն ՛՛անկախ է գործում Իրանի դեմ տարբեր մակարդակներում, սակայն այդ գործունեությունը նաև համակարգված նպատակ ունի նվազեցնել կամ վնաս հասցնել այդ իսլամական հանրապետության հնարավորություններին՛՛, որոնք այն կարող են կիրառել Իսրայելի դեմ։

Նեթանյահուն ասել է, որ, ՛՛իհարկե, այն նաև նվազեցնում է Իրանի՝ այլ երկրների հետ կապված հնարավորությունները կամ վնաս է հասցնում դրանց՛՛։

Բացի այդ՝ Իսրայելի վարչապետը Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպման ընթացքում նաև մտահոգություն է հայտնել Ռուսաստանի ու Իրանի միջև աճող համագործակցության առնչությամբ:

 

  • Կիսվել: