ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իսրայելի եւ Ադրբեջանի նախագահները քննարկել են Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի ունեցած հարձակումը

Իսրայելի եւ Ադրբեջանի նախագահները քննարկել են Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի ունեցած հարձակումը

Իսրայելի եւ Ադրբեջանի նախագահներ Իցհակ Հերցոգն ու Իլհամ Ալիեւը քննարկել են Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա տեղի ունեցած հարձակումը։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Հերցոգն Ալիեւի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ դատապարտում է «Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ իրականացված ահաբեկչությունը»։ Ալիեւն իր ցավակցությունն է հայտնել Իցհակ Հերցոգին եւ Իսրայելում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված զոհվածների ընտանիքներին։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունվարի 27-ի առավոտյան մի տղամարդ մտել էր Իրանում Ադրբեջանի դեսպանատուն եւ կրակ բացել, ինչի հետեւանքով զոհվել էր մեկ եւ վիրավորվել երկու մարդ։ Հարձակվողը դեպքից անմիջապես հետո ձերբակալվել է։ Իրանում նշել են, որ նա անձնական դրդապատճառներով է առաջնորդվել։

  • Կիսվել: