Իսրայելի դպրոցներում առաջիկա երկու օրերին դասեր չեն լինի
Իսրայելի թիկունք ծառայությունների հրամանատարությունը հրամայել է առաջիկա երկու օրվա ընթացքում երկրի բոլոր դպրոցներում չեղարկել դասերը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնում է Haaretz թերթը:
«Թիկունքի հրամանատարությունը հրամայում է՝ առաջիկա երկու օրերին Իսրայելի ողջ տարածքում դասապրոցես չանցկացնել»,– ասված է հաղորդագրության մեջ:
Նախօրեին Իսրայելի կրթության նախարարությունը հայտնել էր, որ երկրի ամբողջ տարածքում դպրոցներն ու մանկապարտեզները հոկտեմբերի 8–ին փակ կմնան՝ հակամարտության սրման պատճառով: