կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Իսրայելի բանակը նախազգուշացնում է Թեհրանի արդյունաբերական գոտում և օդանավակայանում գտնվող իրանցիներին

Իսրայելի բանակը նախազգուշացնում է Թեհրանի արդյունաբերական գոտում և օդանավակայանում գտնվող իրանցիներին

Իսրայելի պաշտպանության ուժերը հրատապ նախազգուշացում են հրապարակել Թեհրանի արդյունաբերական գոտում և Քարաջ օդանավակայանում գտնվող իրանցիների համար՝ նախատեսված ավիահարվածներից առաջ: Այս մասին տեղեկացնում է Times of Israel-ը։

ԻՊՈւ-ի խոսնակ, փոխգնդապետ Քամալ Փենհասին պարսկերենով հայտարարության մեջ, մասնավորապես, նշել է. «Հրատապ նախազգուշացում Թեհրանի Հակիմիե արդյունաբերական գոտում և Քարաջի Փայամ օդանավակայանում գտնվող բոլոր անձանց։ Առաջիկա ժամերին ԻՊՈւ-ն կգործի այս տարածքում, ինչպես վերջին օրերին գործել է ամբողջ Թեհրանում, Իրանի ռեժիմի ռազմական ենթակառուցվածքները թիրախավորելու համար: Ձեր անվտանգության և բարեկեցության համար մենք խնդրում ենք ձեզ անհապաղ լքել նշված տարածքը՝ համաձայն քարտեզի»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ։ Հարվածները ուղղված էին Իրանի մայրաքաղաք Թեհրանին և երկրի խոշորագույն քաղաքներին։ Հարվածներից անմիջապես հետո Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց լայնածավալ պատասխան գործողության մասին։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի և Բահրեյնի, Հորդանանի, Կատարի, Քուվեյթի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի ամերիկյան ռազմական բազաների վրա։

Իսրայելաամերիկյան հարձակման հետևանքով զոհվել են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ գեներալներ:

Մարտի 2-ին «Հեզբոլլահը» նույնպես մտավ Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարեց շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին։

  • Կիսվել: