ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Իսրայելի բանակը հայտարարել է քաղաքներում ռազմական գործողությունների ավարտի մասին

Իսրայելի բանակը հայտարարել է քաղաքներում ռազմական գործողությունների ավարտի մասին

Իսրայելի քաղաքներում մարտերն ավարտվել են, Գազայի հատվածից ավելի քան 4,4 հազար հրթիռ է արձակվել, հաղորդում է timesofisrael.com-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի   մամուլի ծառայությանը։

Գազայի հատվածի հետ սահմանի երկայնքով բնակեցված տարածքները գտնվում են Իսրայելի ռազմական վերահսկողության տակ։ Միաժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը խոստովանել է, որ քաղաքներում դեռևս զինված մարդիկ կան։

Հիշեցնենք, որ երեկ Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հավանություն է տվել հիմնական օրենքի «40-րդ կետի» ներդրմանը, որը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։

  • Կիսվել: