շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի հետախուզության ղեկավարի տան վրա հրթիռային հարձակման մասին

Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի հետախուզության ղեկավարի տան վրա հրթիռային հարձակման մասին

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել  է, որ հրթիռային հարված է հասցվել  Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետախուզության ղեկավարի տանը, հայտնում է Times of Israel-ը:

Իսրայելի պաշտպանության բանակը պնդում է, որ տունն օգտագործվել է խմբավորման կողմից որպես ռազմական ենթակառուցվածք:

Զինվորականները ներկայումս շարունակում են հարվածներ հասցնել ամբողջ գոտու երկայնքով, ավելացրել է Իսրայելի պաշտպանության բանակը:

Ավելի վաղ Իսրայելի Պաշտպանության բանակի ներկայացուցիչը հայտարարել էր, որ իր երկիրը չի վերականգնել իրավիճակի լիակատար վերահսկողությունը շաբաթ օրը ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումներից հետո:

«Գազայի հատվածում դեռ ակտիվ մարտեր են ընթանում Իսրայելի անվտանգության ուժերի և ահաբեկիչների միջև,- CNN-ին ասել է փոխգնդապետ Ջոնաթան Կոնրիկուսը:- Եվ ցավոք սրտի, մենք դեռ չենք կարողացել վերականգնել լիարժեք վերահսկողությունը մեր բոլոր համայնքների և մեր բոլոր բազաների վրա»:

«Սա առաջնահերթ խնդիր է»,- հավելել է նա։

  • Կիսվել: