հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իսրայելի բանակը հարվածել է ՀԱՄԱՍ-ի դիրքին

Իսրայելի բանակը հարվածել է ՀԱՄԱՍ-ի դիրքին

Իսրայելի բանակը հարված է հասցրել ՀԱՄԱՍ շարժման դիրքին Գազայի հատվածի հարավում՝ ի պատասխան ականանետերի ականների արձակման, տեղեկացրել է իսրայելական զինվորականների մամուլի ծառայությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

Բանակային մամուլի ծառայության հաղորդագրությունում նշված է. «Որոշ ժամանակ առաջ երեք ական էր արձակվել Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ։ Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության բանակի տանկը հարվածել էր ՀԱՄԱՍ-ի ռազմական դիրքին Գազայի հատվածի հարավում»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երեք ական արձակվել է Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ, որոնցից մեկը ՀՕՊ համակարգը որսացել է:

  • Կիսվել: