ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իսրայելի բանակը գնդակոծել է Գազայի հատվածի յոթ հիվանդանոցներ. կան զոհեր

Իսրայելի բանակը գնդակոծել է Գազայի հատվածի յոթ հիվանդանոցներ. կան զոհեր

Իսրայելի բանակը գնդակոծել է Գազայի հատվածի յոթ հիվանդանոցները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես հայտնել է Պաղեստինի Առողջապահության նախարարությունը՝ 13 մարդ զոհվել է, 140-ը՝ վիրավորվել:

Նախարարը նշել է, որ շտապօգնության 40 մեքենաներ հարձակման են ենթարկվել և շարքից հանվել:

՛՛Հարձակումների թիրախ են դարձել ավելի քան 120 բժշկական հաստատություններ։ Վառելիքի պաշարների սպառման պատճառով 18 հիվանդանոց և 40 բժշկական կենտրոն դադարեցրել են իրենց գործունեությունը՛՛,-ասել է Պաղեստինի առողջապահության նախարարը:

  • Կիսվել: