Իսրայելի բանակը ֆոսֆորային ռումբերով ռմբակոծել է Գազայի արևմտյան հատվածը
Իսրայելի բանակը գիշերը ֆոսֆորային ռումբերով ռմբակոծել է Գազայի արևմտյան հատվածը։ Հայտնում է RT-ն։
ՑԱԽԱԼ–ը ֆոսֆորային ռումբեր է արձակել «Շիֆա» հիվանդանոցի տարածքում:
Իսրայելի ՊՆ-ից մեկնաբանել են Շիֆայի վրա հարձակումը՝ նշելով․ «Հենց այստեղ է, ինչպես ենթադրվում է, թունելների լայն ցանցը՝ ներառյալ ՀԱՄԱՍ-ի օպերատիվ շտաբներն ու զենքի պահեստները։ Այստեղ է, որ, հնարավոր է, բունկերներում թաքնվում են ՀԱՄԱՍ-ի առաջնորդները»։