հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Գազայում Իսրայելի ավիահարվածից զոհվել են «Համաշխարհային կենտրոնական խոհանոց» ՀԿ-ի աշխատակիցները

Գազայում Իսրայելի ավիահարվածից զոհվել են «Համաշխարհային կենտրոնական խոհանոց» ՀԿ-ի աշխատակիցները

 Գազայի հատվածի կենտրոնում Իսրայելի ավիահարվածի հետևանքով զոհվել են «Համաշխարհային կենտրոնական խոհանոց» (WCK) հասարակական կազմակերպության յոթ աշխատակիցներ, տեղեկացնում է Reuters-ը։

Նշվում է, որ զոհերի շարքում են Ավստրալիայի, Բրիտանիայի, Լեհաստանի քաղաքացիներ, ԱՄՆ-ի և Կանադայի երկքաղաքացիություն ունեցող աշխատակից և պաղեստինցիներ։ Նրանք եղել են զրահապատ մեքենաներում, որոնց վրա պատկերված է եղել WCK-ի տարբերանշանը։

Ըստ հրապարակման՝ չնայած Իսրայելի պաշտպանության բանակի հետ համակարգմանը, ավտոշարասյանը հարվածել են պահեստից դուրս գալուց հետո, որտեղ նրանք բեռնաթափել են ծովային ճանապարհով Գազայի հատված մատակարարված ավելի քան 100 տոննա մարդասիրական օգնություն։

Իսրայելը հայտարարել է, որ հանգամանալից ուսումնասիրություն է կատարում ամենաբարձր մակարդակով՝ պարզելու, իրենց բնութագրմամբ, այս «ողբերգական միջադեպի» հանգամանքները։

  • Կիսվել: