չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Իսրայելի արտգործնախարարը կոչ է արել 32 երկրների պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ

Իսրայելի արտգործնախարարը կոչ է արել 32 երկրների պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ

Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նամակ է ուղարկել 32 երկրների՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի դեմ, այս մասին Կացը գրել է «X» սոցիալական ցանցի իր հաշվում։

Նա կոչ է արել այդ երկրներին պատժամիջոցներ սահմանել Իրանի հրթիռային ծրագրի դեմ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն՝ շաբաթավերջին Իսրայելի վրա Թեհրանի հարձակումից հետո:

Նա նաև ասել է, որ ղեկավարում է քաղաքական հարձակում Իրանի դեմ:

  • Կիսվել: