հինգշաբթի, հունիս 19
19 / 6 / 2025
Իսրայելի ագրեսիվ քաղաքականությունը սպառնում է ողջ տարածաշրջանին. Էրդողան

Իսրայելի ագրեսիվ քաղաքականությունը սպառնում է ողջ տարածաշրջանին. Էրդողան

Օրենքն անտեսող Իսրայել պետությունն այսօր վտանգ է ներկայացնում ոչ միայն Պաղեստինի ու Լիբանանի, այլր ողջ մարդկության համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նրա խոսքով՝ Թել Ավիվի գործողությունները ռիսկեր են ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների համար։

«Եվս քանի հազար երեխա պետք է մահանա, մինչև պարզ դառնա, որ Իսրայելի ագրեսիվ քաղաքականությունը սպառնում է ողջ տարածաշրջանին։ Իսրայելը միակ երկիրն է տարածաշրջանում, որը ձգտում է ապահովել իր անվտանգությունն ագրեսիայի, ջարդերի և օտար հողերի բռնագրավման միջոցով»,-նշել է Թուրքիայի նախագահը:

  • Կիսվել: