կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Իսրայելական վարչակարգը չի վաստակել Բաքվի COP29 գագաթաժողովին մասնակցելու իրավունքը. Իրանի ԱԳՆ

Իսրայելական վարչակարգը չի վաստակել Բաքվի COP29 գագաթաժողովին մասնակցելու իրավունքը. Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ընդգծել է, որ իսրայելական վարչակարգը արժանի չէ, որպեսզի մասնակցի միջազգային միջոցառումներին, տեղեկացրել է IRNA-ն։

Պատասխանելով Բաքվում իսրայելական պատվիրակության ներկայության մասին հարցին՝ Բաղային հայտնել է, որ «վարչակարգը, որը չի հավատում ՄԱԿ սկզբունքներին եւ նպատակներին, եւ որի գոյությունը վիրավորանք է պաղեստինցիների համար, բոլորովին իրավունք չունի մասնակցել միջազգային միջոցառումներին»։

Բաղային նշել է միջուկային սպառնալիքների մասին, որոնք բխում են Թել Ավիվի վարչակարգից Իրանի հանդեպ՝ ավելացնելով. «ՄԱԿ մարդու իրավունքների գծով հատուկ զեկուցողը նաեւ պահանջել է, որպեսզի երկրները թույլ չտան սիոնիստական վարչակարգի անդամությունը ՄԱԿ-ում, եւ ելնելով այս տրամաբանությունից՝ միջազգային կազմակերպություններում այդ վարչակարգի ներկայության անհրաժեշտություն չկա»։

  • Կիսվել: