ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Իսրայելական կողմը հաստատել է զինվորականների գերեվարումը և հայտնել առնվազն 100 զոհի մասին

Իսրայելական կողմը հաստատել է զինվորականների գերեվարումը և հայտնել առնվազն 100 զոհի մասին

Իսրայելի Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ խմբավորման անդամների այսօրվա աննախադեպ հարձակման հետևանքով առնվազն 100 մարդ է զոհվել, 985-ը՝ վիրավորվել և հիվանդանոցներ տեղափոխվել, տեղեկացնում է Times of Israel-ը։

Բացի այդ՝ Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր խոսնակ, կոնտրադմիրալ Դանիել Հագարին հաստատել է, որ ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում իսրայելցիների է պատանդ է վերցրել, հայտնել է նաև, որ զոհվել են իսրայելցի զինվորներ, սակայն հստակ թիվ հայտնի չէ:

Հագարիի խոսքով՝ Իսրայելի հարավում մարտերը դեռ շարունակվում են 22 վայրերում։

Նա ասել է, որ իսրայելական զորքերը հասել են Գազայի սահմանի երկայնքով գտնվող բոլոր քաղաքները և աշխատում են յուրաքանչյուրը սկանավորելու ուղղությամբ:

Չորս դիվիզիաներ շարժվում են դեպի Գազայի սահման՝ միանալով արդեն այնտեղ գտնվող 31 գումարտակներին:

Իր հերթին Haaretz-ը, հղում անելով ոստիկանության աղբյուրին, հայտնում է, որ ՀԱՄԱՍ-ի 200-300 զինյալներ մտել են Իսրայելի տարածք, իսկ տասնյակները դեռ այնտեղ են։

  • Կիսվել: