երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Իսրայելական բանակը հայտարարել է, որ թույլ չի տա ՀԱՄԱՍ-ի արմատականներին գործել Լիբանանի տարածքից

Իսրայելական բանակը հայտարարել է, որ թույլ չի տա ՀԱՄԱՍ-ի արմատականներին գործել Լիբանանի տարածքից

Իսրայելը հայտարարել է, որ իր բնակավայրերը ՀԱՄԱՍ պաղեստինյան խմբավորման զինյալների թիրախ են դարձել ինչպես Գազայի հատվածից, այնպես էլ Լիբանանի տարածքից:

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Լիբանանի տարածքից Իսրայելի դեմ առնվազն 34 հրթիռ է արձակվել, որոնցից 25-ը հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է։ Ավելի ուշ տեղեկություն է ստացվել, որ Լիբանանից ականանետային կրակոցների են ենթարկվել նաև Իսրայելի հյուսիսում գտնվող Մետուլա քաղաքի ծայրամասերը։ Ի պատասխան՝ իսրայելական բանակը հրթիռակոծել է Լիբանանի հարավային շրջանները, իսկ հարձակումների համար պատասխանատու է համարել լիբանանյան կողմին, հայտնում է Al Mayadeen-ը։

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին դատապարտել է հինգշաբթի Լիբանանի տարածքից Իսրայելին հասցված հարվածները։

Ըստ իսրայելական Kan ռադիոյի՝ հինգշաբթի լույս ուրբաթ գիշեր իսրայելցի զինվորականները Լիբանանի հարավում հարձակվել են պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման երեք օբյեկտի և Գազայի հատվածում այդ արմատական ​​կազմակերպության 10-ից ավելի ռազմական թիրախների վրա։

  • Կիսվել: