հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իսրայելական բանակը գիշերը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի շուրջ 200 ռազմական օբյեկտի

Իսրայելական բանակը գիշերը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի շուրջ 200 ռազմական օբյեկտի

Իսրայելի պաշտպանության բանակը դեկտեմբերի 4-ի գիշերը հարձակվել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի շուրջ 200 ռազմական օբյեկտի վրա, իսկ ցամաքային ստորաբաժանումները շարունակում են մարտերը անկլավում։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային ուժերը շարունակում են գործել Գազայի հատվածում՝ ավիացիայի զանգվածային հարվածների հետ մեկտեղ: Գիշերվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության շուրջ 200 թիրախի վրա: Ցամաքային ուժերը շարունակում են գործել, ահաբեկչական ենթակառուցվածքը՝ տեղակայված Գազայի հատվածի հյուսիսում գտնվող դպրոցներում, ավերվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: