ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Իսրայելական բանակը արձանագրել է Լիբանանից 35 արկի արձակում

Իսրայելական բանակը արձանագրել է Լիբանանից 35 արկի արձակում

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ զինվորականներն արձանագրել են Լիբանանից հրեական պետության ուղղությամբ 35 արկի արձակում։

«Հյուսիսային Իսրայելում օդային ռմբակոծության ազդանշանների մասին հաղորդագրություններից հետո արձանագրվել է 35 արձակում Լիբանանից դեպի Իսրայելի տարածք: Իսրայելի պաշտպանության բանակը որսացել է դրանցից մի քանիսը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Բացի այդ, այսօր ահաբեկիչները մի քանի հակատանկային հրթիռներ և ականանետներ են արձակել Լիբանանի հետ սահմանի տարբեր կետերում»,- հավելել են զինվորականները:

  • Կիսվել: