հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Իսպանիայի վարչապետը հրաբխի ժայթքման պատճառով հետաձգել է այցը ԱՄՆ

Իսպանիայի վարչապետը հրաբխի ժայթքման պատճառով հետաձգել է այցը ԱՄՆ

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը որոշել է հետաձգել ուղևորությունը Միացյալ Նահանգներ և մեկնել է Կանարյան կղզիներ՝ Պալմա կղզում հրաբխի ժայթքման պատճառով: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով վարչապետի կաբինետի մամուլի ծառայությանը:

Հրաբխի ժայթքումը սկսվել է կիրակի կեսօրին կղզու Էլ Պասո գյուղի տարածքում: Հառնարանից արտանետվում են հրաբխային նյութերը, ինչը ստիպել է տեղական իշխանություններին՝ վտանգավոր գոտուց տարհանել բնակիչներին:  

Ավելի վաղ Կանարյան կղզիների հրաբխային ինստիտուտը նախազգուշացրել էր մոտալուտ բնական աղետի մասին: Կղզում սեյսմիկ ակտիվությունը է գրանցվել, ստորգետնյա ցնցման ուժգնությունը եղել է 4.2 բալ: Պալմայում վերջին հրաբխային ժայթքումը գրանցվել է 1971 թվականին:

  • Կիսվել: