ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Իսպանիայի ոստիկանությունը կալանել է նավ, որի վրա 1,5 տոննա կոկաին է եղել

Իսպանիայի ոստիկանությունը կալանել է նավ, որի վրա 1,5 տոննա կոկաին է եղել

Իսպանիայում իրավապահ մարմինները բռնել են ձկնորսական նավը, որում 1,5 տոննա կոկաին է եղել: Այդ մասին հաղորդում է թագավորության ազգային ոստիկանության տարածած հաղորդագրությունը:

Նավը հայտնաբերվել է Կանարյան կղզիներից ոչ հեռու: Այն լողում էր Բրազիլիայի դրոշի ներքո։ Ոստիկանությունը ձերբակալել է անձնակազմի բոլոր անդամներին՝ Բրազիլիայի հինգ և Վենեսուելայի մեկ քաղաքացու։

Ըստ հաղորդագրության՝ թմրանյութերը թաքցված են եղել ձկնորսական նավի շարժիչի սենյակում՝ հատուկ դրա համար կառուցված խցիկում։

  • Կիսվել: