կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
Իսպանիայի ոստիկանները հատնաբերել ու ձերբակալել են նարկոմաֆիայի հայտնի պարագլուխներից մեկին

Իսպանիայի ոստիկանները հատնաբերել ու ձերբակալել են նարկոմաֆիայի հայտնի պարագլուխներից մեկին

Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է Եվրոպայում ամենափնտրվող հանցագործներից մեկը համարվող անձին, ով մեղադրվում է թմրանյութերի վաճառքի, ապօրինի շրջանառության մեջ։ Այդ մասին նշված է Իսպանիայի ՆԳՆ հաղորդագրությունում։

«Ազգային ոստիկանության ծառայողները Մադրիդում հայտնաբերել ու ձերբակալել են Եվրոպայում ամենից շատ փնտրվող հանցագործներից մեկին, ով զբաղվում է թմրանյութերի վաաճառքով։ Նա, իր ընտանիքի այլ անդամների ու մերձավոր շրջապատի հետ, գլխավորել է հանցավոր կազմակերպություն»,- նշված է հաղորդագրությունում։

Իսպանիայի ՆԳՆ հաղորդած տվյալների համաձայն՝ նարկոմաֆիայի պարագլուխը միայն վերջին 3-4 տարում 4 միլիոն եվրոյից ավելի գումար է ստացել թմրանյութերի ապօրինի վաճառքից։

  • Կիսվել: