հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Իսպանիայի կոալիցիոն կառավարության մաս կազմող դաշինքի պատգամավորները աջակցություն են հայտնել հայ համայնքին

Իսպանիայի կոալիցիոն կառավարության մաս կազմող դաշինքի պատգամավորները աջակցություն են հայտնել հայ համայնքին

«Իսպանիայի կոալիցիոն կառավարության մաս կազմող «Միասին՝ կարող ենք» (Unidas Podemos) դաշինքի պատգամավոր Էնրիկե Սանտիագոն իր թվիթերյան էջում հրապարակել է երեկ Մադրիդում Իսպանիայի Կոնգրեսի դիմաց հայ համայնքի իրականացրած բողոք ակցիայի լուսանկարներով:

Իսպանիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ պատգամավորը նաեւ հավելել է, որ կուսակցական ընկերներով իրենց աջակցությունն են հայտնել հայ համայնքին՝ Արցախի հակամարտության հետևանքով Հայաստանի նկատմամբ սանձազերծված ագրեսիայի պատճառով կազմակերպված երթի շրջանակներում:

  • Կիսվել: