շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Իսպանիան հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին

Իսպանիան հետ է կանչել Իսրայելում իր դեսպանին

Իսպանիան վերջնականապես հետ է կանչել Իսրայելում իր դեսպան Անա Մարիա Սալոմոն Պերեսին։ Այս մասին տեղեկանում ենք համապատասխան հրամանագրից, որը հրապարակվել է այսօր Թագավորության պաշտոնական տեղեկագրում։

Ըստ փաստաթղթի՝ Դոնյա Սալոմոն Պերեսը հեռացվել է Իսրայելում Իսպանիայի դեսպանի պաշտոնից՝ արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսի առաջարկով։

Դեսպանատան նոր ղեկավարի նշանակման մասին տեղեկություններ չկան։

2025 թվականի սեպտեմբերին Սալոմոն Պերեսը հետ է կանչվել Թել Ավիվից՝ Իսրայելի իշխանությունների կողմից Մադրիդի դեմ բացասական հայտարարություններից հետո։

Նշենք, որ Իսպանիայի կառավարությունը դատապարտել է Իրանի դեմ իսրայելաամերիկյան ռազմական գործողությունը։ Ձախակողմյան «Պոդեմոս» կուսակցության համանախագահ Պաբլո Ֆերնանդեսը հայտարարել է, որ Իսպանիայի թագավորությունը պետք է հանրաքվե անցկացնի ՆԱՏՕ-ից դուրս գալու վերաբերյալ։

 

  • Կիսվել: