շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Իսպանիան արգելափակել է զենքի վաճառքն Իսրայելին

Իսպանիան արգելափակել է զենքի վաճառքն Իսրայելին

Իսպանիան արգելափակել է զենքի վաճառքն Իսրայելին և մի շարք պատժամիջոցներ սահմանել այդ երկրի դեմ: Այս մասին հայտնել է վարչապետ Պեդրո Սանչեսը՝ որպես պատճառ նշելով «Գազայում ցեղասպանությունը», որը նա կոչ է արել դադարեցնել։

Ի պատասխան՝ Իսրայելի արտաքին գործերի նախարարն Իսպանիայի կառավարությանը մեղադրել է «հակասեմականության» մեջ, ինչից հետո Մադրիդը Թել Ավիվից հետ է կանչել իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար։

Անցած տարի Իսպանիան՝ Իռլանդիայի և Նորվեգիայի հետ, պաշտոնապես ճանաչեց Պաղեստինի պետությունը՝ Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմը դիվանագիտական ճանապարհով լուծելու հորդորով։ Այս տարի մի շարք այլ պետություններ, այդ թվում՝ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան, պատրաստվում են հետևել այդ օրինակին:

  • Կիսվել: