հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իսպանիան առաջին Leopard տանկերն է ուղարկել Ուկրաինա

Իսպանիան առաջին Leopard տանկերն է ուղարկել Ուկրաինա

Իսպանիան Ուկրաինա է ուղարկել վերանորոգված Leopard տանկերի առաջին խմբաքանակը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Գործակալության տվյալներով՝ ուրբաթ՝ ապրիլի 21-ին, Սանտանդեր նավահանգստից վեց ռազմական մեքենաների խմբաքանակով նավ է դուրս եկել։ Այն պետք է հասնի Լեհաստան, որտեղից տանկերն այնուհետ կուղղորդվեն Ուկրաինա։

Ավելի վաղ Իսպանիայի պաշտպանության նախարարության ղեկավար Մարգարիտա Ռոբլեսը հայտարարել էր, որ Մադրիդը պետք է Leopard-ը Կիև հասցնի մինչև ապրիլի վերջ։ Ենթադրվում է, որ առաջիկայում ուկրաինական կողմին կհանձնվի ևս չորս տանկ։

 

  • Կիսվել: