շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Իսպանիան ԱՄՆ-ից չի գնի F-35 կործանիչներ

Իսպանիան ԱՄՆ-ից չի գնի F-35 կործանիչներ

Իսպանիայի կառավարությունը դադարեցրել է հինգերորդ սերնդի F-35 կործանիչների գնման վերաբերյալ ԱՄՆ-ի հետ նախնական բանակցությունները՝ այլընտրանքային տարբերակ համարելով եվրոպական Eurofighter ինքնաթիռները և դեռևս մշակման փուլում գտնվող Future Combat Air System (FCAS) համակարգը: Այս մասին հայտնել է Իսպանիայի Պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է Politico-ն:

Ինչպես հաղորդվում է՝ Իսպանիայի ռազմաօդային ուժերը նաև դիտարկում են F-18-երի փոխարինումը՝ սպասելով FCAS ծրագրի շրջանակներում եվրոպական վեցերորդ սերնդի կործանիչի հայտնվելուն:

Ենթադրվում է, որ այդ ինքնաթիռները պատրաստ կլինեն 2040 թվականից ոչ շուտ: Մինչ այդ, Իսպանիայում շարունակում են շահագործել Eurofighter կործանիչները՝ չնայած տեխնոլոգիական սահմանափակումներին։

Նշվում է, որ Իսպանիան մտադիր է կատարել ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պարտավորությունը և 2025 թվականին պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 2 տոկոսի մակարդակին։

  • Կիսվել: